ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Արյան հետազոտությունը կհուշի ծննդաբերության բարդությունների վտանգի մասին. news.am
Հղի կանանց արյան մեջ պարունակվող սպիտակուցը կարող է օգնել կանխատեսել ծննդաբերելիս վտանգավոր բարդությունների հավանականությունը եւ պտղի զարգացման խնդիրները: Այս մասին հայտնել են Queen Mary University (Մեծ Բրիտանիա) համալսարանի գիտնականները:
Գիտնականների խոսքով՝ DLK1 կոչվող սպիտակուցը մարդկանց եւ կրծողների մայրական արյան մեջ առկա է հղիության ժամանակ: Այն կարելի է օգտագործել պտղի առողջական վիճակը որոշելու նպատակով թեստեր մշակելիս եւ հետազոտություններ կատարելիս: Դրա օգնությամբ նաեւ կարելի է պարզել՝ բարդություններից խուսափելու համար, արդյո՞ք վաղաժամ ծննդաբերության կամ կեսարյան հատման անհրաժեշտություն կա: Պարզվել է, որ DLK1-ի ցածր ցուցանիշը կարող է վկայել պտղի վատ աճի եւ ծննդաբերելիս բարդությունների մասին:
Մինչեւ վերջերս գիտությանը քիչ բան էր հայտնի տվյալ սպիտակուցի ծագման աղբյուրի, դրա դերակատարման եւ այն մասին՝ արդյո՞ք այն կապված է պտղի առողջության հետ: Մկների վրա կատարված հետազոտություններով գիտնականները պարզել են, որ պտղի կամ մոր մոտ DLK1-ի արտադրման համար պատասխանատու գենի անջատումը պտղի զարգացման ընթացքում հանգեցնում է մի շարք խնդիրների եւ ծննդաբերելիս` բարդությունների:
Հետազոտողները նաեւ հաստատել են, որ տվյալ սպիտակուցը սինթեզվում է սաղմում, իսկ դա նշանակում է, որ մայրական արյան մեջ դրա առկայությունը ուղղակիորեն վկայում է ապագա երեխայի կենսաբանական վիճակի մասին: Ահա, թե ինչու այս սպիտակուցի մակարդակի գնահատումը, ըստ գիտնականների, կարող է դառնալ պտղի զարգացման խնդիրների եւ ծննդաբերելիս բարդությունների կանխատեսման հուսալի ոչ ինվազիվ միջոց:
Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է Eurek Alert-ը, ԱՄՆ և Լեհաստանի գիտնականների խումբն առաջարկում է բուժել COVID-19-ը՝ բլոկադայի ենթարկելով մոլեկուլյար «մկրատները», որոնց վիրուսն օգտագործում է վերարտադրվելու և մարդու...
Բժշկական բացահայտումների Կալիֆորնիական ինստիտուտի գիտնականները առաջին անգամ վերածրագրավորել են 114 ամյա կնոջ՝ պատմության մեջ ամենածեր դոնորի ցողունային բջիջները: Գիտափորձն անցկացվել է...
NASA-ի տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանում /ՄՏԿ/ սկսել են մարդկային բջիջներ աճեցնել: Փորձարկումը պետք է պարզի, թե մարդկային հյուսվածքի զարգացման վրա ինչպե՞ս է ազդում ցածր գրավիտացիան...
Համաշխարհային բժշկական միությունը հորդորում է սեփական ընտանիքի կամ դոնորության համար պահպանել պորտալարային արյունը` հասարակական բանկերում: Այդպիսի կենսաբանական պաշարները` արյունաստեղծ ցողունային բջիջները...
Այդ մասին հայտնում է Naked Science-ը: Արյունատար անոթներով մարդկային մաշկի բնականին նման նմուշը տպվել է 3D տպիչով Rensselaer (США) Պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականների կողմից: Նոր տեխնոլոգիայի...
Չինացի բժիշկների երկու խումբ փորձել է կորոնավիրուսային վարակով պացիենտներին բուժել մեզենխիմալ ցողունային բջիջներով։ Ըստ բժիշկների հաղորդման, այս միջոցառումն օգնում էր նվազեցնել բորբոքման...
Կորոնավիրուսը շնչուղիների հիվանդություն առաջացնող վիրուս է, որը լուրջ դեպքերում կարող է հանգեցնել թոքաբորբի...
Փաստ առաջին
Ցողունային բջիջների մետաբոլիզմը կարելի է վստահորեն անվանել յուրահատուկ` այն այնքան է դանդաղած...
Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով չափազանց հրատապ է և դեռևս համարվում է փորձարարական: Այս նյութի նպատակն է՝ աուտիզմի ժամանակ պորտալարային արյան ցողունային բջիջների օգտագործմամբ, բջջային թերապիայի...
2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...
Երեխայի լույս աշխարհ գալուց հետո սկսվում է ծնողների պարտքի և պատասխանատվության գիտակցումը: Պատկերացրեք. Ձեզ առաջարկում են գնել դեղատուփ` դեղերով, որոնք օգնելու են երեխային բուժել նրա հիվանդությունները, վնասվածքներն` ամբողջ կյանքի ընթացքում...
«Պուլսացող կպչուկ» (пластир). սա յուրահատուկ տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս պայքարել սրտային նոպայի հետևանքների դեմ: Այն ստացել են պացիենտի կենդանի, կծկվող ցողունային բջիջներից, հայտնում է BBC-ն...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYHYQWxs' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403